ՊԵԿ-ում տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի հերթական հանդիպումը

 

ՊԵԿում տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի հերթական հանդիպումը:Դիտարկվել են սահմանային անցակետերի և ԱՏԳ կենտրոնների էտալոնային մոդելների ներդրման մեխանիզմները:Այս  մասին տեղեկացնում  է  ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի հերթական հանդիպումը:

Միացյալ թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող մաքսային վարչարարության զարգացման ծրագրի ներքո, միջազգային և տեղական փորձագետները 11 գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկել են պետական սահմանի անցման կետերում կազմակերպվող գործընթացների, ինչպես նաև մաքսային գործառնությունների դյուրացմանն ուղղված հարցեր: Նրանք ներկայացրել են նաև սահմանային անցակետերի և արտաքին տնտեսական գործունեության կենտրոնների էտալոնային մոդելների նախագծերը։

Հանդիպման ժամանակ ընդգծվել է տնտեսվարողների համար ներմուծման և արտահանման ժամանակ առավելագույն հարմարավետ պայմանների ապահովման առաջնահերթությունը: Կարևորվել է թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում կրկնվող գործառույթների օպտիմալացման անհրաժեշտությունը:

Միջոցառմանը ներկայացվել են նախորդ հանդիպման ժամանակ քննարկված խնդիրների կատարման ընթացքը և ամփոփվել արդյունքները:

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

16 − 11 =