Փաշինյանը իր անսափր և անլվա «ֆեյսը» հայտարարեց՝ «պետական ադրիբուտ»…Միհրդատ Մադաթյան

Հոգեբան  Միհրդատ  Մադաթյանը  գրում է . 

 

Փորձեմ կարծիք արտահայտել Փաշինյանի տված «ասուլիսի» մասով։ Նախ ասեմ, որ իր սովորույթի համաձայն շոու էր կազմակերպած։ Ինչու՞ շոու, փորձեմ բացատրել։ Երկուշաբթի օրը, Նախագահ Քոչարյանի ասուլիսն է, որը տեղի է ունենալու կենդանի և բաց ռեժիմով։ Այ սա ասուլիս է։ Փաշինյանը որոշել է մի նոր ստանդարտ ներմուծել, որտեղ այդ «ասուլիսը» իրականում ոչ մի ընդհանուր բան չունի իրական ասուլիսի հետ։ Այս ֆորմատը հնարավորություն է տալիս ֆիլտրել և փոփոխել հարցերը, և իհարկե իր մանիպուլյատիվ իր կարողություններով թողնել մի քանի անիմաստ, այսպես ասած «սուր» հարց, որին կկարողանա… Պատասխանե՞լ… Չէ, ժողովրդական լեզվով ասած «կրուտիտ» լինել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Չհաշված այն, որ ՄԱԿ բանաձևի մասով Փաշինյանի խոսքը ավելի ադրբեջանական էր կան երբևե ադրբեջանի ներկայացուցիչները խոսել են և հստակ արտահայտած դիրքորոշում կար ադրբեջանական տարածքների մասով և այն, որ Փաշինյանը իր «ասուլիսի» ժամանակ արտահայտում էր, իր խոսքով «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» շահերը, և ոչ մի կերպ չէր արտահայտում Հայկական շահեր, ուզում եմ անդրադառնալ ավելի շատ կենցաղային և ըստ իս ավելի ոչ կարևոր խնդիրների միայն այն պատճառով, որ վերջին շրջանում հասկանում եմ, որ լայն հանրությանը ավելի հետաքրքրում են «փորի» հետ կապված խնդիրները, քան ազգային, Հայրենիքի հետ կապված, մետամակարդակային արժեքները։ Եվ այսպես, ցիտում եմ ՀՀ «կրուտիտի» ամենամեծ վարպետին՝

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

– «…ոչ թե Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունն է հաղթում գնման գործընթացներում, այլ այն ընկերությունը, որտեղ ԱԺ խոսնակի եղբայրը պարզապես «վարձու աշխատող է»»։ Ազատության պատրաստած մի ռեպորտաժում (լինքը ստորև), հետաքրքիր ինֆորմացիա ենք տեսնում Ալեն Սիմոնյանի եղբոր «աշխատած» հիմնարկի սեփականատիրոջ մասին, ով 65 ամյա միայնակ և հիվանդ կին է, ով այդ ընկերության մասին գաղափար անգամ չունի։ Դե իհարկե, այստեղ կոռուպցիոն ռիսկեր ընդհանրապես չկան մի պարզ պատճառով՝ դա Ալեն Սիմոնյանն է։ Իսկ իրականում, Ալեն Սիմոնյանը ամենայն հավանականությամբ «լափում է Նիկոլ Փաշինյանի հայտարարած լափամանից», այսինքն ժողովրդի գրպանն է մտնում, ուղղակի դա անում է Փաշինյանի լուռ թողտվությամբ։ Ինչու՞… Հարցս հռետորական է, քանի որ ես ունեմ ներքին համոզմունք, որ այս իշխանությունների թալանը ԱՆՆԱԽԱԴԵՊ է և չի սահմանափակվում միայն այս միջադեպով։ Կարելի է այստեղ ներառել ՀՀՇ դուրսպրծուկ Արմեն Մարտիրոսյանին, ով «աշխատել է» նույն կերպով, բայց այլ ոլորտում… Մի խոսքով ՝ դիտեք  ինքներդ:

 

 

– «Ո՞ւմ բաջանաղն է որտեղ նշանակվել, չեմ բացառում, յուրաքանչյուր նախարար, պատգամավոր, բոլորը ինչ-որ մեկի բաջանաղն են: Հարցն այն է՝ իրենք բաջանաղ լինելո՞ւ համար են նշանակվել, թե՝ ոչ: Էս պայմաններում և իրավիճակում հուսալիությունը շատ կարևոր բան է…»։ Փաստորեն «նախկինների» ժամանակ, երբ նույն սուբյեկտը վայրահաչում էր «բաջանաղապետության» մասին, պատգամավորները և նախարարները ոչ մեկի բաջանաղը չէին և դառան միայն հեղաշրջումից հետո՞։ Կամ հուսալիության խնդիրի մասով միայն Փաշինյանի միտքն է հասնում։ «Նախկին» կարգերի ժամանակ, երբ կար իր նման ստոր ու ազգադավ ընդդիմություն, բոլորովին հուսալիության խնդիր չկա՞ր…
– «Ես վարչապետ եմ եղել, մի քանի անգամ մեքենաներով ճանապարհին ենք մնացել, ընդորում բնակավայրերում: Խնդիր չէ, կարամ իջնեմ, նույնիսկ բրդեմ մեքենան խոդի քցելու համար, պարզությունս չեմ կորցրել: Մարդիկ դուրս են գալիս, ասում են՝ վարչապետ ջան, կարողա՞ սվեչայա թրջել և այլն: Այս վիճակն այն պատճառով է, որովհետև այդ մեքենաները մենք ձեռք ենք բերել 2007-ին… սկզբում ես էլ էի ասում, որ պետք չէ, բայց երբ ցույց են տալիս, որ այդ մեքենաների վրա տասնյակ միլիոն դրամի ծախս է արվում…»։ Փաստորեն հստակ կարող ենք ասել, որ ապրում ենք չքնաղ երկրում, որտեղ ավտոպարկի մեծ մասը այդ և ավելի հին թվականների ավտոմեքենաներ են, և ազգաբնակչությունը տասնյակ միլիոններ է կարողանում ծախսել այդ մեքենաների տաեկան սպասարկման վրա։ Ընդ որում, ավելի վատ մակնիշների մեքենաներ, քան ԱԺ խոսնակինն ու Վարչապետինը։ Ես այդպես չեմ կարծում, ուղղակի մարդիկ իրենց մեքենաները սպասարկում և փոխում են վճարելով իրենց գրպանից, իսկ այս ստահակները… Դե իհարկե կրկին վճարելով մեր գրպանից։
– «Մենք հասկացել ենք, որ պետական ատրիբուտների նկատմամբ պետք է սենտիմենտալ և երկչոտ չլինենք: Եթե ստանձնում ենք պետական պատասխանատվություն, ուրեմն պետք է պետական ատրիբուտներին, արարողակարգերին վերաբերվենք պատշաճ ձևով»: Փաստորեն, 2018 թվականի հեղաշրջումից հետո, «մեծամոլական զառանցանքով տառապող» այս սուբյեկտը, որոշել է, որ իր անսափր և անլվա «ֆեյսը», որով շարունակաբար տեսախցիկների առջև ծամում է և խեղճացած նստում Ալիևի կողքին, ԱՅԼևՍ ՀՀ «ՊԵՏԱԿԱՆ ԱՏՐԻԲՈՒՏ» Է )))))) Հիմա ուզում եմ 3 միլիոն «վարչապետերին», ովքեր մեծ ոգևորությամբ նախագահ Սարգսյանի նկարը պատուհաններից դուրս էին նետում պետական հիմնարկներում և այլն, հիշեցնեմ, ոչ վաղ անցյալում արդեն մեմ դառած այս գործընթացը։ Այն ժամանակ կային մարդիկ, ովքեր հումորով, իրենց փաբում նման ծառայություն ունեին՝ փոքր գումարի դիմաց նախագահ Սարգսյանի նկարը պատից հանելու։
Իրականում կարող էի անդրադառնալ այդ կեղծ ասուլիսում հնչած այլ կեղծ թեզերի, հայ հանրության համար, արդեն հայտնի ՖՐԱՆՍԻԱՑԻ ՖԱՆՏԱՍՏ ԳՐՈՂԻՆ հարիր այլ ստերի ու թեզերի մասին, սակայն հարկ չեմ համարում դրա վրա անիմաստ ժամանակ ծախսել և ուզում եմ ինֆորմացնել, որ 1975 թվականի հունվարին մահացավ ֆրանսացի ֆանտաստ գրող Իվ Գանդոնը և նույն թվականի հունիսին ծնվեց Նիկոլ Փաշինյանը։ Ցավոք միայն 5 ամիս մոլորակը մնաց առանց…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով