Փաշինյանը ասածս չի էլ փորձում հերքել, ընդամենն այդ ամենը ներկայացնում է հուզականության և մանիպուլյացիաների ռեմիքսով. Տիգրան  Աբրահամյան

 

Ադրբեջանում երևի հակահայկական քարոզչակական խմբերն արդեն ցրել են։ Ի՞նչ իմաստ ունի պահել անգործության մատնված ստորաբաժանումներ, եթե նույն գործն իրենց համար անվճար, Հայաստանի բյուջեի հաշվին անողների պակաս չկա՝ Փաշինյանի երեկվա ասուլիսը վկա։Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան  Աբրահամյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչ ուղղությամբ ադրբեջանցիներն աշխատում էին՝ վնաս պատճառելու Հայաստանի Հանրապետությանը, հիմա առանց իրենց ակտիվ մասնակցության գործընթացներն ընթանում են՝ համակարգերի փլուզումից մինչև քարոզչություն։
ՀԳ. Ի դեպ, Փաշինյանը ասածս չի էլ փորձում հերքել, ընդամենն այդ ամենը ներկայացնում է հուզականության և մանիպուլյացիաների ռեմիքսով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով