Պայթյուն՝ Արագածոտնի մարզում. 86-ամյա Չապաևն ու նրա 55-ամյա որդին տեղափոխվել են հիվանդանոց

 

shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 25-ին, պայթյուն է տեղի ունեցել Արագածոտնի մարում։ Ժամը 11։20-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնակնա վնասբածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքնային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։  Ո

ստիկանները պարզել են, որ վիրավորներն են Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչներ՝ 86-ամյա Չապաև Վ-ն և 55-ամյա Ստեփան Վ-ն։ Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը պարզել է, որ նրանք վնասվածքները ստացել են իրենց գյուղի տան նկուղային հարկում գտնվող գազաբալոնի գազի արտահոսքի հետևանքով առաջացած պայթյունից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով