«Պատիվ ունեմ»-ը պարգևավճարները կուղղի բարեգործության, «Հայաստան»-ը դեռ որոշում չունի

 

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ևս դեկտեմբերի ամսվա համար փոխանցվել են պարգևավճարներ, սակայն «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է այն ուղղել բարեգործության՝ պատգամավորների հայեցողությանը թողնելով բարեգործության ձեւը։ Այդ մասին գրում է «Փաստինֆո»-ն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

««Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից յուրաքանչյուրը գումարն ուղղելու է բարեգործության՝ իր հայեցողությամբ ընտրելով ինչպես վերադարձնել գումարը հասարակությանը»,- ասաց խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն էլ հայտնեց, որ դեռևս որոշում չունեն՝ ինչպես են տնօրինելու գումարը,այս առիթով հայտարարությամբ հանդես կգան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով