ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ձուլֆալակյանը գրել է.
«Պաթոլոգիկ սուտ – սուտ ինֆորմացիա հաղորդելու, ֆանտաստիկ պատմություններ ստեղծելու պաթոլոգիկ հակում։
Սովորաբար առաջանում է, երբ անհատը ցանկանում է ուշադրություն սևեռել իր անձի վրա, այլ կերպ ասած, ցանկանում է ցույց տալ սեփական անձի կարևորությունը։
Պաթոլոգիկ ստախոսները կարող են գիտակցել, որ ստում են, և կարող են հավատալ այն ամենին, ինչն ասում են իբրև ճշմարտություն։
Պաթոլոգիկ ստախոսներ կարող են լինել ցանկացած տարիքային խմբի ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք։
Որոշ հոգեբաններ գտնում են, որ պաթոլոգիկ ստախոսները սովորական ստախոսներից տարբերվում են նրանով, որ վստահ են իրենց խոսքի ճշմարտացիության մեջ, և դրանով հանդերձ մտնում են դերի մեջ։ Շատերն էլ համակարծիք են, որ պաթոլոգիկ ստախոսությունը հոգեբանական վիճակ է։
Հոգեբույժների մեծամասնությունը կարծում է, որ անձի այս տեսակը համարվում է հոգեկան հիվանդության կամ ցածր ինքնագնահատականի արդյունք»։