Monthly Archives: Դեկտեմբերի 2021

Փաշինյանի խոսնակն իր ֆեյսբուքյան էջով Արթուր Վանեցյանի հասցեին տարածել է զրպարտիչ տեղեկություններ.Լուսինե Սահակյան

  Ձախողվեց տարատեսակ «օդում կախված լուրերով» քաղաքական հակառակորդներին անվանարկելու՝ իշխանության ներկայացուցիչների հերթական փորձը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Մանե Գևորգյանի՝ 2020 թվականի ապրիլին կատարած գրառումը ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել էր որպես զրպարտություն։ Այսօր արդեն մերժվել է նաև Գևորգյանի ներկայացված վերաքննիչ բողոքը, այսինքն դատարանը հերթական անգամ ճանաչել է զրպարտության փաստն ու պարտավորեցրել նրան հրապարակային հերքմամբ… Կարդալ ավելին »

Որոտանում ադրբեջանցիները տեսախցիկներով վերահսկում են բնակիչների տները, տեղաշարժը. ՄԻՊ

    ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ փաստելով, որ Որոտանում ադրբեջանցի զինծառայողները տեսախցիկներով հետևում են հայ բնակիչների անցուդարձը՝ նրանց իսկ տներում, խախտում են հայերի անվտանգ ու խաղաղ ապրելու, կյանքի իրավունքը։ Այս փաստը ևս ՄԻՊ աշխատակազմը ներառելու է ադրբեջանական զինծառայողների անօրինականությունները հաստատող ապացույցների թվում։ «Ադրբեջանական տեսախցիկները Որոտանում անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տներ,… Կարդալ ավելին »

Ուղղակի ապշեցուցիչ է, որ Հայաստանում ազատորեն գործում է թուրք-ադրբեջանական քարոզչամիջոց․ Ավետիք Իշխանյան

  Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի» Գարեգին Նժդեհ Վարչապետ կոչեցյալի հակաարցախյան ասուլիսից հետո, Արցախի, նույնն է թե ողջ Հայաստանի ճակատագրով անհանգստացած բոլոր հայորդիները այս կամ այն չափով արտահայատվեցին։ Բնական է, հատկապես արցախցիների անհանգստությունը, երբ Հայաստանի ղեկավարը պատրաստ է ոչնչացնել Արցախը։ Եվ… Կարդալ ավելին »

Ախր Սովետի թիվը չի, և հիմա դժվար է տվյալները թաքցնել. պատգամավորը՝ Փաշինյանի փաստերի մասին

  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Փաշինյանն իր հայտնի «100 փաստ նոր Հայաստանի մասին» տրագիկոմիկ սերիալում հպարտանում էր Հայաստանում ստեղծված նոր աշխատատեղերի մասին։ Թե բա՝ երբեք, աննախադեպ, պատմական, ֆլան-ֆստան։ Նայում եմ Համաշխարհային բանկի տվյալները: Մեղմ ասած՝ իրար չեն համապատասխանում։ Փաստացի, գործազրկության մակարդակով աշխարհում առաջատար դիրքերի վրա ենք: Բայց դե մեզ… Կարդալ ավելին »

Գյումրիում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի սպանված փեսացուի մոր սպանությունը բացահայտվել է. կասկածյալը խանութի ներսում մանեկենի վրա ցուցադրել է՝ ինչպես է սպանել 63-ամյա կնոջը

Քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի Մուրադյանի գլխավորությամբ Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակում գտնվող հագուստի խանութ բերվեց ոստիկանների և քննիչների կողմից հայտնաբերված, աղմկահարույց սպանության գործով ձերբակալված, Երևան քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Գևորգ Մ-ն։  Գրում է  shamshyan.com-ը:   Ինչպես դեպքի վայրից հայտնում է… Կարդալ ավելին »

Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ. Արայիկ Հարությունյան

  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին ընդունել է Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի, Շուշիի Դ. Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված և Խ. Աբովյանի անվան դպրոցների աշխատանքային կոլեկտիվներին։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը   Երկրի ղեկավարն ի դեմս ներկաների շնորհակալություն է հայտնել Արցախի բռնազավթված տարածքների համայնքների դպրոցների բոլոր ուսուցիչներին և ստեղծագործական… Կարդալ ավելին »

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը անօթեւանների կեցությունը կկազմակերպի «Երևանի N1 տուն-ինտերնատ»-ում

  Ի պատասխան «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի կողմից օթևանի տրամադրման ծառայություններից օգտվող քաղաքացիների մտահոգությունների՝ տեղեկացնում ենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակելու է վերջիններիս օթևանի տրամադրման գործընթացը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը   «Այս ծառայությունը մինչ այժմ մատուցվում էր «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի կողմից, որի… Կարդալ ավելին »

Հայտնի են Հայաստան վերադարձած գերիների անունները

  ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հաստատել է տեղեկությունը, որ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերի է վերադարձել հայրենիք եւ հայտնել նրանց անունները․ Սարգիս Աբրահամյան Արթուրի Արման Խաչատրյան Վաչագանի Վահե Աղաջանյան Սասունի Սուրեն Խաչատրյան Լյովայի Արամ Ավետյան Արտյոմի  

Ադրբեջանը Հունգարիայի միջնորդությամբ Հայաստանին է փոխանցել 5 հայ զինծառայողի

  Ադրբեջանը Հունգարիայի միջնորդությամբ Հայաստանին է փոխանցել 5 հայ զինծառայողի, հայտնում է Sputnik Азербайджан-ը: Խոսքը նոյեմբերի 16-ին սահմանին Ադրբեջանի սադրանքների արդյունքում գերեվարված 32 հայ զինծառայողներից 5-ի մասին է:

«Պատիվ ունեմ»-ը պարգևավճարները կուղղի բարեգործության, «Հայաստան»-ը դեռ որոշում չունի

  Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ևս դեկտեմբերի ամսվա համար փոխանցվել են պարգևավճարներ, սակայն «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է այն ուղղել բարեգործության՝ պատգամավորների հայեցողությանը թողնելով բարեգործության ձեւը։ Այդ մասին գրում է «Փաստինֆո»-ն։ ««Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից յուրաքանչյուրը գումարն ուղղելու է բարեգործության՝ իր հայեցողությամբ ընտրելով ինչպես վերադարձնել գումարը հասարակությանը»,- ասաց խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:… Կարդալ ավելին »