Նիկոլը գնացել է Բրյուսել ու ծախել է մեր պետական, ազգային շահերը.Արմեն Աշոտյան

 ՀՀԿ  փոխնախագահ  Արմեն  Աշոտյանը   ֆեյսբուքյան  իր  էջում   տեսանյութ է  հրապարակել,որին կից  գրել.

Միացյալ ընդդիմությունն ունի երեք ճգնաժամ
• դեմքերի
• գաղափարների
• մեթոդաբանության
Ինչքան շուտ սա գիտակցվի, ինչքան շուտ գիտակցմանը հետևի քայլեր ձեռնարկելու, աշխատանք իրականացնելու փուլը, այնքան բոլորիս համար ավելի լավ:
Անվտանգության Խորհրդի քարտուղար կոչվածը շարունակաբար մանիպուլացնում է արցախյան բանակցությունների ժառանգության հետ կապված թեման: Ինչքան ստանում են փաստերը՝ այնքան շարունակում են ստել:
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և Արցախի միջանկյալ կարգավիճակը եղել են Ս. Սարգսյանի թողած բանակցային ժառանգության հենասյուները:
Ասում են ՝ հրապարակեք. դուք եք իշխանություն, տղա եք ՝ հրապարակեք. տղա չեք: Մենք ապացուցելու ենք, որ դուք ծախել եք Ղարաբաղյան բանակցային գործընթացը:
Մարդկանց դնում են «ժեխի» տեղ և կատարյալ անբարո ստերը հետևողականորեն տարածում են:
Նիկոլը գնացել է Բրյուսել ու ծախել է մեր պետական, ազգային շահերը: Նա Ադրբեջանին 44 օրվա պատերազմի մեջ չի մեղադրել, ագրեսիայի մեջ չի մեղադրել, հոգևոր-մշակութային կոթողների քանդման մեջ չի մեղադրել, ռազմագերիներին կտտանքների ենթարկելու և սպանելու մեջ չի մեղադրել: Ու եթե մենք թասիբ չունենք, որ Նիկոլը մեզ դեռ ղեկավարում է, ուրեմն ինչի մեզ չպետք է օգտագործեն:
Միջազգային իմ գործընկերները հարցնում են ՝ չենք հասկանում, հիմա մենք Ցեղասպանության միջազգային ճանաչման բարձրաձայնման հարցը հետապնդե՞նք, թե՞՝ ոչ, որովհետև մտավախություն ունեն, որ եթե պետությունն ու դեսպանատները չեն խոսում այս թեմայից, հնարավոր է՝ հետո պարզվի, որ Հայաստանը պետական մակարդակով հրաժարվում է Ցեղասպանության միջազգային ճանաչումից և Հայաստանը ներկայացնող չինովնիկները դա էլ են ծախել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

nine + two =