Նազելի Բաղդասարյանի ուսանող հարսը պաշտոն է ստացել Գյումրիի քաղաքապետարանում. 168.am

 

168.am-ը գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ)՝ նոյեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրություններին Գյումրիում տեղի ունեցան բուռն իրադարձություններ: Իշխող ուժի տոտալ շանտաժի պայմաններում հաղթող ճանաչված «Բալասանյան» դաշինքը կոալիցիա կազմեց «Քաղաքացիական պայմանագրի» հետ՝ պահանջելով փոխքաղաքապետերի և վարչության պետերի առանցքային պաշտոններ:

Եվ ահա 168.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 25-ին Գյումրու քաղաքապետարանում նշանակվել են վարչությունների պետեր:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամենաուշագրավն այն է, որ Ալբերտ Մարգարյանը, որին մինչև ՏԻՄ ընտրություններ 15 օրով քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար դարձրեցին, նշանակվել է քաղաքապետի խորհրդական:

Հիշեցնենք, որ Ալբերտ Մարգարյանը նախկինում Գյումրու քաղաքապետարանի շինարարության վարչության պետն էր, Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի հոր ընկերը, ով քաղաքապետի ժ/պ նշանակվելուց հետո կադրային ջարդ էր սկսել քաղաքապետարանում:

ՔՊ-ի պարտությունից հետո Ալբերտ Մարգարյանը հեռացել էր, սակայն, փաստորեն, վերադարձավ՝ զբաղեցնելով այն նույն պաշտոնը, որն իրեն խոստացել էր իր ընկերոջ տղան՝ նախկին մարզպետ, ՔՊ-ական Հովհաննես Հարությունյանը, ով այսօր Տարածքային կառավարման նախարարությունում փոխնախարար է:

Շիրակի ներկայիս մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբոր կինն էլ՝ Անի Քոչարյանը, որը Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի է, ստանձնել է քաղաքապետարանի արարողակարգի բաժնի պետի պաշտոնը:

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս-Գյումրի» սրճարանում մենեջեր աշխատող, այս իշխանությունների ակտիվ երկրպագու Վահան Ձվակերյանը, ով նախկինում մոլի ՀՀԿ-ական է եղել, նույնպես պաշտոն է ստացել Գյումրիի քաղաքապետարանում:

Վերջինիս կնոջ հայրը, ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, Գյումրիում գրավատների հայտնի տեր, «Լեյլո» արարողությունների սրահի սեփականատեր Սնարն է:

Գյումրիի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ազատվել է նաև քաղաքապետարանի գովազդի բաժնի պետը՝ ճանապարհ բացելով հերթական ՔՊ-ականի համար:

Ըստ էության ունենք մի իրավիճակ, երբ գյումրեցիները ձայն չտվեցին ՔՊ-ին, սակայն ստացան ՔՊ-ականների կառավարում՝ շնորհիվ «Բալասանյան» դաշինքի»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով