Մի բան էլ հիշեցնեմ Լևոն Զուրաբյանին` Արցախը հանձնեց ու հազարավոր տղերքի սպանեց ձեր ընկեր, ՀՀ իշխանությունը զավթած ֆանտաստը.Տիգրան Վարդանյան

ՀՀԿ  անդամ  Տիգրան  Վարդանյանը  ֆեյսբուքյան   իր  էջում գրում է.

Ու էլի թիրախավորում են Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին:
Լևոն Տեր Պետրոսյանի «լուսահոգի» կուսակցությունը կրկին վատացել է: Այս անգամ մեկ ուրիշ ֆանտաստ է դեղերը մոռացել խմել` Լևոն Զուրաբյանը:
ՀԱԿ գրասենյակի համակարգողն ասում է, որ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի չափ, ոչ մեկ դեռևս այդքան մեծ վնաս չի տվել Արցախի անկախության միջազգային ճանաչման գործընթացին:
Ես ուզում եմ հիշեցնել, որ 2016թ. հոկտեմբերին անձամբ Իլհամ Ալիևն է Ադրբեջանի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել, որ փակ դռների ետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:
Ուզում եմ նաև հիշեցնել, որ Հեյդար Ալիևն էլ վերջին պահին հրաժարվել է ստորագրել մի փաստաթուղթ, որը նոր հայանպաստ թափ կհաղորդեր ԼՂ կարգավորման բանակցային գործընթացին: Խոսքը վերաբերում է Քի Վեսթի բանակցություններին:
Հիշեցնեմ նաև, որ ինչքան էլ առաջին նախագահի օրոք է կերտվել հաղթանակը, ի դեպ դա նրա շնորհքը չի եղել, որովհետև հենց նույն գեներալ Մանվել Գրիգորյանը չէր լսել ԼՏՊ-ին և հավելյալ դիրքեր ու տարածքներ ազատագրել: Ի դեպ զինադադարի փաստաթղթի տակ ստորագրել է Սերժ Ազատի Սարգսյանը: Ինչպես նաև Սերժ Սարգսյանն է ստորագրել Շուշիի ազատագրման` «Հարսանիք լեռներում» օպերացիայի քարտեզի վրա:
Հիշեցնեմ նաև, որ պաշտոնաթող երկու Նախագահները միասին հաղթել են Հեյդար Ալիևին, իսկ Սերժ Սարգսյանը հաղթել է Ալիևին ևս մեկ անգամ 2016թ. ապրիլյան Քառօրյա պատերազմի ժամանակ:
Էլի մի բան հիշեցնեմ` ի՞նչ էր ասում ձեր մութ ու ցուրտ տարիների պատասխանատու ԼՏՊ-ն: Ասում էր տղա՞ եք, դե պահեք, իսկ ի՞նչ արեցին ՍՍ-ն ու ՌՔ-ն` պահեցին:
Էս մեկն էլ հիշեցնեմ` ձեր ղեկավարը առաջ էր տանում` «տարածքներ խաղաղության դիմաց» պրոադրբեջանական թեզը, իսկ Քոչարյանն ասում էր կարգավիճակ պետք է ստանա Արցախը, իսկ Սարգսյանն ասում էր, որ Արցախն երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Մի բան էլ հիշեցնեմ Լևոն Զուրաբյանին` Արցախը հանձնեց ու հազարավոր տղերքի սպանեց ձեր ընկեր, ՀՀ իշխանությունը զավթած ֆանտաստը:
Հ.Գ. Էլի ցայե՞մ վրեդ, թե՞ հերիք ա, արա´:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով