Մեր մտավորականներն ադրբեջանցիների հետ են հանդիպում Մոսկվայում . «Հրապարակ»

«Հրապարակը»-ը   գրում է.

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մեր տեղեկություններով, ռուսական կողմի նախաձեռնությամբ, այս պահին Մոսկվայում ընթանում է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ, որոնք քննարկում են տարբեր հումանիտար հարցեր: Պատվիրակությունների նախաձեռնությունը եւ կազմն առաջարկել է ռուսական կողմը, գործընթացը կառավարում է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: Մեր պատվիրակությունը հատուկ շեշտը դնելու է գերիների առողջական վիճակի, բժշկական օգնության և այլ հարցերի վրա: Առաջարկելու է ադրբեջանական կողմին՝ հնարավորություն տալ բժիշկներին, եթե ոչ Հայաստանից, գոնե չեզոք երկրներից, որ այցելեն եւ համոզվեն, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների առողջական վիճակը բավարար է:

 

Մեր կողմից պատվիրակության անդամներն են՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը և կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը»,-գրում է  Հրապարակը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով