Մասիսի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին օդանավակայանում.ՀՀ ոստիկանություն

 

Ոստիկանության Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 25-ին, ժամը 03.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից Մասիսի բաժին բերման է ենթարկվել Սոչի-Երևան չվերթով ՀՀ վերադարձած 20-ամյա Նարեկ Պ.-ն, որը նոյեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նարեկ Պ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով