Մահվան ելքով վրաերթ Երևանում. 23-ամյա վարորդը Mini Cooper-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս տեղում մահացել է

 

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:Այս մասին տեղեկացնում  է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 19:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 23-ամյա Նարեկ Ե-ն՝ իր վարած Mini Cooper մակնիշի ավտոմեքենայով, Կորյունի 5 շենքի դիմաց, բժշկական համալսարանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 50-55 տարեկան տղամարդ հետիոտնի:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների 01 բրիգադի արձանագրել է հետիոտնի մահը:   Դրանից հետո վարորդը ահազանգել է ոստիկանություն:

 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել սթափ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով