Լինելու են քայլեր, որոնք մեծ հավանականությամբ պետք է բերեն հաջողության.Ռոբերտ Քոչարյան

Հասկանում եմ, որ մեզանից սպասում են ավելի արմատական գործողություններ, մենք ի՞նչ ենք ֆիքսում, ֆիքսում ենք այս իշխանության վարկանիշի շեշտակի անկումն ընտրություններից հետո, բայց, դեռ մեր գնահատականով, այդ վարկանիշի անկումը չի տրանսֆորմացրել զանգվածների պատրաստակամությունն ակտիվ պայքարելու համար։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

«Մենք համոզված ենք, որ այս մարդիկ իրենց հոժար կամքով իշխանությունը չեն թողնելու ու իշխանությունից հեռացնելու համար պետք են զանգվածային ընդվզումներ, զանգվածային փողոցային պայքար, ուստի իհարկե, դա անելու ենք, այդ ճանապարհին ենք։ Ինչ-որ բան կա, որ պետք է հասունանա, ես ինքս պատրաստ եմ ամեն ինչի։ Լինելու են քայլեր, որոնք մեծ հավանականությամբ պետք է բերեն հաջողության, հակառակ դեպքում, մեզ մեղադրելու են՝ բա ինչու չեք հաշվարկել»,- ասաց Քոչորյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով