Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Կանադայի միջև առկա օրակարգի ընդլայնմանը. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ջասթին Թրյուդոյին

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Կանադայի հետ գործընկերային հարաբերությունները, որոնք մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու անկեղծ ցանկությամբ:

Ջերմությամբ եմ հիշում ՄԱԿ-ի 26-րդ գագաթնաժողովի (COP 26) շրջանակում կայացած մեր բովանդակալից զրույցը, որը հնարավորություն ընձեռեց մտքեր փոխանակելու երկկողմ համագործակցության ընդլայնման և ամրապնդման հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:

Լիահույս եմ, որ Գլազգոյում տեղի ունեցած մեր հանդիպումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների հարաբերություններին, և համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Կանադայի միջև առկա օրակարգի ընդլայնմանն ու ապագային միտված նախաձեռնությունների իրականացմանը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով