Լարված իրավիճակ Փարաքարում․ ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փարաքար համայնքում իրավիճակը լարված է։ Այսօր համայնքապետի երդմնակալության արարողությունը պետք է կայանա, սակայն Փարաքարում երկու թեկնածու հայտարարել են, որ ընտրվել են համայնքի ղեկավար՝ «Դավիթ Մինասյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մինասյանը և «Ապրելու երկիր»  կուսակցության  թեկնածու Վալո

 

Երեկ «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 23-ին ժամը 12։00-ին Փարաքար համայնքի համայնքապետարանում տեղի է ունենալու Փարաքար համայնքի ընտրված նորընտիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանի երդման արարողությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Համայնքապետարանի դիմաց հավաքված են ոստիկաններ ու համայնքի բնակիչներ։

 

«Մեր ձայները թող չգողանան։ Այսքան ժողովուրդ՝ ութ համայնք, իր ձայնը տվել է ու կրել է Գրիգորյան Վոլոդյան։ Չի կարելի ոտնահարել։ Փաշինյանն այս ժողովրդի շնորհիվ է դարձել վարչապետ։ Մենք պահանջում ենք Փաշինյանին, Պապիկյանին գան այստեղ։ Մեր ձայնը չպետք է ոտնահարվի»,- նշեց բողոքող բնակիչներից մեկը։

«Ապրելու երկիր»  կուսակցության  համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանն ասաց, որ փորձում են հասկանալ, թե ինչու իրենց ներս չեն թողնում։

 

«Ոստիկաններն ասել են՝ ոչ փաստաթուղթ կա, ոչ հեռախոսազանգ»,- նշեց Վ.Գրիգորյանը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով