Քայլուշներից մեկի հարցազրույցից հասկացա, որ Հայկոյին չեն ներել.Կարեն Վրթանեսյան

Քայլուշներից մեկի հարցազրույցից հասկացա, որ Հայկոյին չեն ներել ոչ թե ՔՊ-ից դուրս գալը, այլ այն, որ Երևանի քաղաքապետի հաջորդ ընտրություններին հավակնություն ուներ ինքնուրույն առաջադրվելու.Ֆեյսբուքյան  իր էջում  գրում  է ռազմական փորձագետ   Կարեն Վրթանեսյանը;
«Մեր խմբակցության [իմա՝ «Իմ քայլի»] ղեկավարը օրեր առաջ հանդիպում է ունեցել պարոն քաղաքապետի հետ և պարոն քաղաքապետը նրան ասել է, որ էսպես թե էնպես ես մասնակցելու եմ ընտրությունների և իմ թիմը դուք չեք»։
Եթե իսկապես այդպես է, ապա կարելի է եզրակացնել, որ
ա) ՔՊ-ում արդեն պատրաստվում են Երևանի քաղաքապետի հաջորդ ընտրություններին, որը տեսականորեն պետք է 2023-ի սեպտեմբերին լինի։ Այո-այո, ձեր իմացած «թռի-վռի», «անուղեղ», «ոչ մի բան պլանավորել չկարողացող» ՔՊ-ում։
բ) Կարելի է ենթադրել, որ Հայկոն նաև վարչապետական լուրջ հավակնություններ ունի։ Իհարկե, ոչ մոտ ապագայում։
գ) Ինչից էլ իր հերթին կարելի է նաև եզրակացնել, որ Նիկոլն այսօր արդեն մտահոգված է ապագա ԱԺ ընտրություններին պոտենցիալ մրցակիցներից ազատվելով։
Երբ հաջորդ անգամ լսեք, թե Նիկոլը «միայն մեկ օրով է մտածում», այս մասին հիշեք։
Նիկոլն, ըստ էության, և՛ մի օրով, և՛ տարիների կտրվածքով լավ էլ մտածում է։ 24-ժամյա ցիկլով լցնում է տեղեկատվական դաշտը, սկանդալներ հրահրում, բոլորին լարված ու զբաղված պահում։
Իսկ ինքն արդեն պատրաստվում է 2026-ի ընտրություններին (կամ, ավելի հավանական է՝ «հերթական արտահերթ» ընտրություններին)։
Այլ հարց, որ իր այդ երկարաժամկետ ռազմավարությունները զուտ իր անձնական իշխանության համար են, ոչ թե պետության և ազգի։
2018-ից բազմիցս գրել եմ, որ այդ անձնական իշխանությունը պահելու համար Արցախ էլ կհանձնի, Սյունիք էլ, 5000 չէ, 50000 էլ կկոտորի։ Պետք լինի, իր ամենամոտ մարդկանց էլ կզոհաբերի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով