Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Նարինե Հայրապետյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Հրազդան) և հայտնաբերել սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ արտադրամասի պատերը մաքուր չեն եղել, ունեցել են նորոգման կարիք, սենքերը տեղակայումը չի բացառել հումքի, պատրաստի սննդամթերքի, անձնակազմի և հաճախորդների հանդիպակաց ուղիների և խաչվելու հոսքայնությունը, արտադրամասը ապահովված չի եղել հանդերձարանով:

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով