Իշխանություններին չի փրկում անգամ մանդատ վայր դնելը. «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել Թալինում Հայք կուսակցությունը գլխավորած Կարեն Գրիգորյանը, որը Չաղ Ռուստամի ճնշումների ներքո քվեարկեց Տավրոս Սափեյանի օգտին: Եւ քանի որ նրա նկատմամբ ճնշումներ են գործադրել նաեւ իր համաքաղաքացիները, որոնք նրան իրենց ձայնը տվել են՝ ՔՊ-ին չմիանալու պայմանով, ուստի Ցուլ մականունով Գրիգորյանը հետագայում, որպեսզի խուսափի «դավաճանի» խարանից, չներկայացավ Սափեյանի երդմնակալության նիստին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Նիստը քվորումի բացակայության պատճառով տապալվեց, քանի որ ՔՊ-ն միայնակ չունի բավարար թվով մանդատներ եւ հիմա Սափեյանը համայնքի ղեկավար չի կարողանում կարգվել։ Բացի այդ, մյուս կուսակցությունները դիմել են դատարան՝ վիճարկելով Սափեյանի ընտրությունը։ Մեզ ասացին, որ իշխանություններին չի փրկում անգամ Գրիգորյանի կողմից մանդատը վայր դնելը, քանի նրան փոխարինողն էլ, ըստ ամենայնի, չի միանա ՔՊ-ին՝ վախենալով հանրային պարսավանքից»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով