Իրականում երկուսից երեք դիրքերի համար մարտական գործողությունների ժամանակ ունենալ 30-ից ավելի գերի.Ռոբերտ Քոչարյան

 

Իշխանությունները խոսում են 40 ք/մ տարածքի մասին, որը թշնամու վերահսկողության տակ է, բայց իրականում մենք չենք վերահսկում շատ ավելի մեծ տարածքներ։ GPS-ով սահմանագծումը բերեց նրան, որ ադրբեջանական զորքերը դիրքավորվել են ենթադրյալ իրենց սահմանի բերանով։ Մենք ստիպված ենք եղել առնվազն հետ քաշվել 500 մետրից մինչև 1-1․5 կմ, որոշ տեղերում մի քիչ ավելի շատ։ Նույնը կատարվել է Վարդենիսի հատվածում, նաև Նախիջևանի հատվածում։ Ամբողջ այդ տարածքը՝ իրենց դիրքերից մինչև մեր դիրքեր, մեր կողմից չեն վերահսկվում։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագհ Ռոբերտ Քոչարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ստացվում է, որ իրականում մենք կորցրել ենք վերահսկողությունը ոչ միայն այդ 40ք/մ տարածքի նկատմամբ, այլ տասնապատիկ ավելի մեծ տարածքների նկատմամբ։ Այս տարի կորցրել ենք կարևորագույն ճանապարհների օգտագործման հնարավորությունը։ Տարվա ընթացքում, չեմ կարող չկրկնել,  ոչինչ չի արվել բանակի մարտունակությունը բարձրացնելու համար։ Իրականում երկուսից երեք դիրքերի համար մարտական գործողությունների ժամանակ ունենալ 30-ից ավելի գերի , դա իհարկե, խոսում է բանակում լրջագույն խնդիրների մասին։  Ուստի ես այս տարին Հայաստանի համար գնահատում եմ կատարյալ ձախողման տարի»,- պնդեց երկրորդ նախագահը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով