Ի՞նչ պայմանավորվածություններ ունի Կապանի համայնքապետը Նիկոլ Փաշինյանի հետ. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, որը պատերազմից հետո պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նախ՝ նոյեմբերի 14-ի ընտրություններից հետո, ապա նոյեմբերի 24-ին Փաշինյանի հետ հանդիպումից հետո խոսել էր կառավարության հետ միանշանակ համագործակցելու մասին՝ շեշտելով, թե «հունիսի 20-ին կայացել են խորհրդարանական ընտրություններ, և ժողովուրդն իր որոշումը կայացրել է»: Այս հայտարարությունը առանձնապես մեծ ուշադրության չարժանացավ, քանզի շատերը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, համագործակցությունն իրականում այլ երանգ ու բովանդակություն է ստացել և հիմքում ունի որոշակի պայմանավորվածություններ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, որպես իշխանությունների հետ «հաշտության» պայմաններից մեկը, Փարսյանը պահանջել է, որ պաշտոնից ազատվի Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը: Այս հարցով Փարսյանը հանդիպել է նախկին փոխվարչապետ, ներկայիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր տեղեկություններով, իշխանությունները համաձայնություն են տվել այս պահանջին, սակայն որոշում են կայացրել Բաբայանին փոխարինել այնպիսի թեկնածուով, որի հետ նույնպես Փարսյանը որոշակի հակասություններ ունի, որպեսզի Կապանի համայնքապետի նկատմամբ վերահսկողությունն ամբողջապես չկորցնեն: Թերթի հավաստի տեղեկություններով, Սյունիքի մարզում Գևորգ Փարսյանը միակ համայնքապետը չէ, որ բավականին կոմֆորտ համագործակցություն է հաստատել իշխող ուժի հետ: Բայց, ինչպես ասում են, այդ մասին՝ հաջորդ դասին»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով