Հուշակերտ գյուղի բնակչի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ.ՔԿ

 

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Հուշակերտ գյուղի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու դեպքի բոլոր հանգամանքները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ նախապես ստացված տեղեկությունների՝ 2021թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 19:40-ին, «Որովայնի առաջնային պատի հրազենային վնասվածք» նախնական ախտորոշմամբ Արմավիրի բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Հուշակերտ գյուղի բնակիչ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են տղամարդու՝ մարմնական վնասվածք ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը։

Նախնական տվյալներով՝ Հուշակերտ գյուղի բնակիչը վերոհիշյալ մարմնական վնասվածքն ստացել է իր մոտ գտնվող թմբուկավոր ատրճանակից անզգուշությամբ կրակոց արձակելու արդյունքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հայտնաբերվել և առգրավվել են նշված թմբուկավոր ատրճանակը, ինչպես նաև՝ տուժողի և միջադեպին ականատես, նույն վայրում նրա հետ միասին աշխատող տղամարդու հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել են կրակոցի արգասիքների նմուշներ, հարցաքննվել են մի շարք անձինք, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ` օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով