Հրդեհ Այգեկ գյուղում

 

Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:28-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեկ գյուղի չգործող մշակույթի տնից ծուխ է նկատվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեկ գյուղի մշակույթի տան հանդերձասրահում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:08-ին, մարվել՝ 19:45-ին: Այրվել են հանդերձասրահի առաստաղը՝ մոտ 25 քմ և կենցաղային իրեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով