Հրավիրվող կողմը այսօր հանգիստ իր մուղամը լսում է և արդեն ոչ թե հյուրի այլ տանտիրուհու կարգավիճակով.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ   Վահան Բաբայանը   Ֆեյսբուքյան  իր  էջում  է.

«2019 թվականին այսօրը Բրատիսլավայի հայտնի հանդիպումից առաջ Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրեց Արցախ խաղաղ պայմաններում մուղամ լսելու:

Խաղաղասիրություն ներկայացվող բեմականացումը ավարտվեց լայնամասշտաբ պատերազմով,ինչը խլեց հազարավոր հայ երիտասարդների կյանք,ինչի արդյունքում մենք կորցրեցինք Արցախի 80%,Շուշին,Հադրութը,այդ հայտարարության ողբերգության մակարդակը այնժամանակ շատերը չէին հասկանում և կրկին իրենց շլանգի տեղ դրած փորձում էին մեզ համոզել,որ եկել է նոր Հայաստանը և թուրքի հետ խաղաղությունը,իբր պատերազմը նախկիններն էին բերել և հիմա թուրքը էն հին թուրքը չի…
«Նա կարող է լինել մեր հյուրը: Հայ ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել հյուրին, հյուրընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր երաժշտությամբ, մենք կարող ենք ապահովել մուղամ, կարող ենք իրականացնել նրա երազանքը: Նա կարող է լինել մեր հյուրը և Ղարաբաղում լսել իր սիրելի մուղամը»,- ասում էր Աննա Հակոբյանը
Դե ին՞չ կարելի է այստեղ ասել,հրավիրվող կողմը այսօր հանգիստ իր մուղամը լսում է և արդեն ոչ թե հյուրի այլ տանտիրուհու կարգավիճակով:«Հանուն ոչնչի» լոզունգն էլ դարձավ դառը իրականություն»,-գրել  է Բաբայանը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով