Հիմա նկատում եմ, որ ԿԳՄՍ-ն՝ post factum,   նախարարությունում հարցի առնչությամբ քննարկումներ է կազմակերպում․ հավանաբար հետին թվով հիմնավորելու հանրային քննարկման գաղափարը.Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Դեկտեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստի օրակարգ էր մտել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության նախագիծը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դպրոցի կառավարման,  ուսուցիչների ատեստավորման և այլ ուղղություններով   արմատական, կասեի՝ գլխիվար շրջադարձ ենթադրող նախագիծը կառավարությունը նպատակադրվել էր 24 ժամյա ռեժիմով, երկու ընթերցումով հաջողացնել անցկացնել /երևի ճիշտը սղացնել բայն է/։

Դե, քաղաքական մեծամասնությունն իրենց է, հավանաբար նաև ոգևորված «ինչ ուզում եմ, էն էլ բանակցում եմ»  վարչապետի ավտորիտար-ցեղախմբային  որակներից,  ԿԳՄՍ-ն վստահ էր, որ քվեարկվելու է, գնա։

Նախագծի անմշակության, անընդունելիության, իրավական անորոշությունների ու համակարգը քաոտիկ դարձնելու իմ առարկություններին, ԿԳՄՍ փոխնախարարը հակադարձեց, թե այն հասարակական լայն քննարկում է անցել։
Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց նախագծի արագընթաց ընդումումը  կասեցնել և հունվարի առաջին կեսին ԱԺ-ում հանրային քննարկում կազմակերպել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա նկատում եմ, որ ԿԳՄՍ-ն՝ post factum,   նախարարությունում հարցի առնչությամբ քննարկումներ է կազմակերպում․ հավանաբար հետին թվով հիմնավորելու հանրային քննարկման գաղափարը։

Բա, ինչո՞ւ էիք այդքան մեսիական ինքնավստահությամբ  դպրոցի գլխին փաթաթում ձեր հում  պատկերացումներն ու հանձնառությունները, բա ինչո՞ւ էր կառավարությունը  այդ խայտառակ որակի նախագիծը հասցրել ԱԺ։

Էս աղետաբեր, այն էլ ոչ պրոֆեսիոնալ բոլշևիզմը բոլոր ոլորտներում է։ Փրկչի առաքելությամբ, անցյալը հրեշայնացվնելով ավիրեցիք  ու սևացրիք ամեն բան՝ ինչին կպաք։

Այո, դպրոցը, կրթությունը ժամանակին համընթաց պիտի լինի, բայց ոչ քանդման ու ձեր վարչապետի սևեռուն Օ կետից։ Ավանդույթի, ձեռքբերումների արժևորման ճանապարհով է հնարավոր միայն առաջ գնալ։

Բայց, գոնե ինձ և շատերին, չափորոշիրների բովանդակային խեղման համապատկերին, հստակ է, թե ինչու է մեթոդաբար թիրախավորվում հանրակրթությունը՝ մեզ հայ պահող հիմնական սյուներից մեկը։

Ձեր ուրացումը  վերածվել է հայրենիք մերժելու ․․»:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով