ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին

 

Օրերս Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության վարչական շենքում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էր Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։ Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչ Էդգար Արևշատյանը ոստիկանության հետ սերտ համագործակցելու, Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած զգալի օգնության և աջակցության համար հայ համայնքի ներկայացուցիչներին հանձնեց Հայաստանի ոստիկանության պետ Վահե Ղազարյանի կողմից տրված պատվոգրերը։ Ե՛վ Վարդան Տողանյանը, և՛ Էդգար Արևշատյանը իրենց խոսքում շնորհակալություն հայտնեցին Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ դժվարին պահին հայրենակիցներին թիկունք լինելու համար՝ ընդգծելով, որ այդ մոտեցումը լավ օրինակ է ողջ հայության համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով