Հերթը Քոչարյանինն է․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 27-ին, ասուլիս է տալու։ Լրատվամիջոցները հրավիրվելու եւ մասնակցելու են հավատարմագրման կարգով. նախատեսվում է ընդգրկել լրատվադաշտի ողջ սպեկտրը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը պատերազմից հետո անցել է առցանց ասուլիսների եւ հրաժարվում է ԶԼՄ-ների հետ տետատետ հանդիպումներից, անգամ առցանց ասուլիսների ժամանակ է ընտրովի պատասխանում ԶԼՄ-ների ուղարկած հարցերին՝ չանդրադառնալով անկախ եւ ոչ իշխանական որոշ լրատվամիջոցների հարցերին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, Փաշինյանը հերթական առցանց ասուլիսն է տվել, որի ժամանակ մասնավորապես ասել է, որ դեկտեմբերի 28-ին մասնակցելու է Սանկտ Պետերբուրգում նախատեսված ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որտեղ «Ադրբեջանի նախագահի հետ անպայման շփում կլինի»։ Ի դեպ, վերջին ասուլիսների ժամանակ մեկնաբանությունների դաշտը փակում են։

Անցած շաբաթ էլ Սերժ Սարգսյանն իր ասելիքը հանրությանը ներկայացրեց՝ ՀՀԿ համագումարի միջոցով, ուստի կանխատեսելի էր, որ ՀՀ երկրորդ նախագահը, հետ չմնալով գործընթացներից, պետք է ներկայացներ նաեւ իր խոսքը»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով