Հայաստանի վարչապետը վերադարձել է Երևան այն երջանիկ զգացողություններով, որ ստորագրել է նոր հայտարարություն և բունկերում չի հայտնվել․ Էդգար Ղազարյան

 

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպումից և դրան հաջորդած նոր հայտարարությունը ստորագրելուց հետո, տեղի է ունեցել հետևյալը․
– Ռուսաստանի Նախագահը կազմակերպել է առցանց խորհրդակցություն ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ և նրանց տեղեկացրել է հանդիպման և դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածութությունների մասին,
– Ադրբեջանի նախագահը ունեցել է այլ արտասահմանյան այցեր և հանդիպումներ, որոնց ժամանակ հայտարարել է, որ գոհ է հանդիպման արդյունքներից և իր պատկերացրած «Զանգեզուրի միջանցքը»-ն իրականություն է դառնում,
– Հայաստանի վարչապետը վերադարձել է Երևան այն երջանիկ զգացողություններով, որ ստորագրել է նոր հայտարարություն և բունկերում չի հայտնվել։
Այս իրողությունը հնարավորություն է տալիս լիարժեք պատկերացում կազմել դավաճանի հերթական ազգակործան քայլերի և դրա հետևանքների մասին։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով