Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 118 նոր դեպք,մահվան`3 դեպք

 

Հայաստանում դեկտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 118 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344 379-ի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 7942 է:

Նախորդ օրը գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Դեկտեմբերի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1498 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 5 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9440-ի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ օրում առողջացածների թիվը 328 է, ընդհանուր առողջացածներինը՝ 330 311, փաստացի բուժվողներինը՝ 4628: Մեկ օրում արվել է 7084 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 530 000 թեստավորում:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով