Համաշխարհային սուտը.Կարեն Ճշմարիտյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն  Ճշմարիտյանը    ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է

Ասում են՝ «Մարդկությունը զարգացել է»։
Սու’տ է՝ շատ մեծ սուտ է…
Մասնագետները համարում են, որ մարդ էակի էվոլյուցիան տևել է 4-5 միլիոն տարի։
Եվ ի՞նչ ունենք այսօր…
Մոտ 5 միլիոն տարի իբր զարգանալուց հետո մարդ էակն օգտագործում է իր ուղեղի մտավոր հնարավորությունների առավելագույնը 3-4%-ը։
Հավանաբար Բարձյալն ավելին թույլ չի տալիս, հակառակ դեպքում մարդկությունն ինքն իրեն շատ ավելի արագ կոչնչացներ։
Զավեշտալի և ծիծաղելի համաշխարհային օրակարգեր են սահմանվում։ Մասնավորապես՝ «Կլիմայի փոփոխություն»-ը։ Ակամայից ուզում ես հարցնել՝ «Իսկ այդ երբ երկրագնդի կլիման չի փոփոխվել, կամ՝ ինչու՞ չպետք է փոփոխվի, կամ՝ այդ փոփոխության պարագայում մարդու կյանքի տևողությունն ավելացե՞լ է, թե՝ կրճատվել»։
Եվս մեկ առավել զավեշտալի իրողության ականատեսն ենք դարձել։ Ինչ-որ մի տեղից հայտնվում է ինչ-որ մի վարակ։ Մարդիկ աշխարհով մեկ հարյուր միլիոններով վարակվում, հիվանդանում, մի մասն էլ մահանում են։ Հետո ողջ աշխարհով պայքարում են դրա դեմ՝ բուժում չեն գտնում, բայց պատվաստանյութեր են ստեղծում, և այլն։ Սրա հետ մեկտեղ, լրջորեն չեն էլ զբաղվում, որպեսզի փնտրեն ու գտնեն թե այդ որտեղից էր այդ մահացու վարակը: Ողջ աշխարհով չեն էլ կարողանում պարզել, թե որտե՞ղ, ու՞մ կողմից, ինչու՞ ստեղծվեց այն։ Կամ՝ ստեղծվե՞ց, թե՝ միշտ էլ կար…
ՀԳ
Արհեստական բանականություն ստեղծողներիս տեսեք…
Դուք ձեր «բանականությանը» տեր կանգնեք` հետո կերևա…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով