Գյումրիի երեխաների համար Ձմեռ պապը վաղ առավոտյան ՀՀ ՄԻՊ-ի պաշտպանի աշխատակազմ Լապլանդիայից նվերներ էր բերել

 

Ներառական միջավայր, հետաքրքիր ներկայացում ու նվերներ Ձմեռ պապիկից Գյումրիի բազմազավակ ընտանիքների մեր մի խումբ բալիկներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջում գրառմամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Գյումրիում բազմազավակ ընտանիքների մի խումբ երեխաների համար այսօր մեր աշխատակազմը կազմակերպել էր ամանորյա միջոցառում «Շիրակ կենտրոն»-ում։

Գյումրիի երեխաների համար Ձմեռ պապը վաղ առավոտյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ Լապլանդիայից նվերներ էր բերել։

Միջոցառման ժամանակ երեխաները արտասանել ու երգել են, պատմել իրենց երազանքների մասին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևանի Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաները երեխաների համար ժեստերի լեզվով թատերական երկու ներկայացմամբ են հանդես եկել, իսկ հետո համատեղ սովորել են ժեստերի լեզվով «Իմ փոքրիկ նավակ» երգը ու երգել այն բոլորով միասին:

Ձմեռ պապիկը երեխաներին բաժանել է նվերներ:

Շնորհակալություն եմ հայտնում ՅՈՒՆԻՍԵՖ-ի (UNICEF) ու Վորլդ Վիժ (WORLD VISION) Հայաստանի մեր գործընկերներին այս նվերների հարցում ցուցաբերած աջակցության համար»,- ասվում է գրառման մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով