Գլոբալիստները և նեոլիբերաստները (չշփոթել լիբերալների հետ) ուղնուծուծով ֆաշիստական ֆորմատի  նոր գաղափարախոսության մարտիկներ են.Արման Աբովյան

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր   Արման  Աբովյանը գրել է.

«Գլոբալիստները և նեոլիբերաստները (չշփոթել լիբերալների հետ) ուղնուծուծով ֆաշիստական ֆորմատի  նոր գաղափարախոսության մարտիկներ են։

Լիբերաստների համար գոյություն չունի պետական կամ ազգային շահ, իրենց համար գոյություն չունի դասական առումով մարդու իրավունքներ, իրենց համար մարդու իրավունքները սկսվում  և ավարտվում են եթե պետք է պաշտպանել ոչ թե մարդուն, այլ առանձին «էլիտար» խմբերի ներկայացուցիչներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իրենք պայքարել են և պայքարում են բոլոր այս սահմանների դեմ, որոնք մարդկանց թույլ չեն տալիս դառնալ միայն լափող և բազմացող անասուն։

Դրա հետ մեկտեղ, հռչակելով մարդուն որպես գերագույն արժեք, նեոլիբարաստները այդ նույն մարդուն զրկում են Հայրենիքի, Հավատքի, Ընտանիքի ուղղահայաց ընկալումից, ներգցելով մարդկանց մեջ գաղափարներ որոնք իսպառ զրկում են մարդուն անձնական կարծիք ունենալուց և ներքին (սուբյեկտիվ) համոզմունքներից։

Իրենք միտումնավոր բերում են առճակատման  Հայրենիք, Ազատություն, Եկեղեցի, Արժանապատվություն գաղափարները ՛ անհայրենիք  «երջանիկ անհատ» եզրույթի հետ։
Իրենք թքած ունեն ի սկզբանե մարդկանց հիմնարար իրավունքի վրա  ՉՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ իրենց հետ, զուգահեռ շատ ագրեսիվ կերպով ներարկում են հասարակության մեջ մի թեզ, որ  Մարդ Մտածողը դա վատ է ,եթե մարդը մտածում է և համաձայն չէ դառնալ միայն իր ստամոքսի ծառա, ապա այդ մարդը հետամնաց է, հին է, ժամանակից չէ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իրենք չունեն դասական առումով ամաչելու ունակություն, քանզի ամոթը դա ներքին բարոյական կատեգորիա է, որից իրենք զուրկ են։

Հայկական նեոլիբերալները օրինակ խորապես թքած ունեն Հայաստանի և Արցախի տարածքային  ամբողջականության վրա, քանզի չեն ընդունում այն թեզը, ըստ որի պետության սահմանների անձեռնամխելիությունը  հանդիսանում է անվտանգության երաշխիք։
Իրենք թքած ունեն թե Ցեղասպանության Սուրբ զոհերի, թե արցախյան գոյամարտում հազարավոր մեր զոհված հերոսների հիշատակի վրա, քանզի պարզապես չեն հասկանում ինչի՞ համար են իրենք զոհվել։

Իրենք  զուրկ են Պատիվ և Արժանապատվություն եզրույթից, քանզի ունեն իրենց յուրօրինակ «պատվի և արժանապատվության» սանդղակ,որը պտտվում է այլասերության և «կուշտ ստամոքսի» շուրջ։

Իրենք պատրաստ են կոտորել Ազգի կեսը, որ դարձնեն  մյուս կեսը անդեմ, անսեռ, անհայրենիք, անպատիվ մարդկանց զանգված։

Իրենք սրբորեն հավատում են, որ Պետական և Ազգային գաղափարախոսությունը թույլ չի տալիս մարդուն դառնալ «երջանիկ», այսինքն կատաղած, ատելությամբ լի, լկտիությունից ապուշացած զանգված։

Հետաքրքիր է, ինչ որ ծանոթ բան տեսա՞ք այս նկարագրի մեջ։

Շարունակելի…»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով