Էդմոնը, կարող է հանգիստ լինել, չէ՞ որ գործիքներին օգտագործում են անհրաժեշտության դեպքում, ոչ թե ծեծում.Բաբկեն Հարությունյան

 «Հայրենիք» կուսակցության անդամ. «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ի նախագահ   Բաբկեն  Հարությունյանը  գրել  է.

Լուսանցք շպրտված Մարուքյան Էդմոնը, հղում անելով ինչ որ ֆեյսբուքյան օգտատիրոջ էջի( ի դեպ՝ այդպես էլ չկարողացա գտնել այդ էջը), իշխանությունից հերթական կռճոնը պոկելու երազանքը մտքում պահած, Վալերիանկան ծոցագրպանում դրած, սփրթնած բարբաջել է, թե Վանեցյանը ինչու՞ է թիկնապահներով շրջում, որտեղի՞ց նրան ֆինանսական միջոցներ, վախու՞մ է իրենց միջանցքում հարձակվելուց և այլ տխմարություններ։
Ի դժբախտություն (նաև ի ուրախություն) լուսանցքային տասովչիկի՝ ավելի քան երկու տարի իր ներկայիս քաղաքական պատվիրատուն փնտրում ու այդպես էլ չի կարողանում գտնել որևէ ֆինանսական կամ այլ խնդիր, որով հնարավոր կլինի Վանեցյանին զրկել ազատությունից, դրա համար էլ պատվիրատուն օգտվում է լուսանցքայինների էժան ծառայուններից, թե չէ Էդմոնն ու էդմոնները ու՞մ էին պետք գալու ։
Լուսավորելով լուսանցքայինին ասեմ, որ ԱԱԾ նախկին պետ Վանեցյանի թիկնապահներով շրջելու նպատակը՝ փոքրիկ տասովչիկների խելքի բանը չէ, տարիքի, քաղաքական գործիքից քաղաքական գործիչ դառնալ հաջողելու դեպքում՝ գուցե հասկանա, գուցե և՝ ոչ, ինչպես չի հասկացել, թե ինչու այդպես էլ գործիք մնաց։
Էդմոնը, կարող է հանգիստ լինել, չէ՞ որ գործիքներին օգտագործում են անհրաժեշտության դեպքում, ոչ թե ծեծում, իսկ մաշված, բարոյազուրկներին՝ դեն են շպրտում, իսկ նախորդ տարի Նիկոլի ներկայությամբ Նիկոլի խմբակցության անդամի կողմից ԱԺ-ում ստացած մի քանի չափալախը պարզվեց ոչ թե հարձակում էր քաղաքական ուժի ղեկավարի վրա, այլ ուղղակի մի վերջին անգամ այդ գործիքն էին սրում, որ մի փոքր էլ օգտագործեն այլոց դեմ ։
Չկա՛, լուսանցքային մատերիալիստներին ապագա չկա՛։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

4 × four =