Դիմակավորված կողոպուտ «Գրանդ Քենդիում»․ հաշվապահությունից հափշտակել են մոտ 15 միլիոն դրամ

 

Երեկ, դեկտեմբերի 22-ին, կողոպուտ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին տեղեկացնում է  /shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրանտ Վարդանյան փողոցում «Գրանդ Քենդի» գործարանից խոշոր չափի գումար են հափշտակել։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Դեպքի վայր է բերվել նաև Պետական պահանության գլխավոր վարչության «Յակիր» շունը։

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հաշվապահությունից հափշտակվել է մոտ 15 միլիոն դրամ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով