Դավաճան նիկոլի մի քանի թեզ, որոնք ռեկտորի գրվածքի հիմնքն են.Աննա Մկրտչյան

 

Երկու օր «քրտնաջան աշխատանք»։ Տասնյակ զանգեր լրատվամիջոցներին, որպեսզի ԵՊԲՀ ռեկտորի մասին գրված նյութերը լրատվականները հեռացնեն և էլի շարունակեն հայ հասարակությանը սփռել յուր «ճիշտ» տեսակը։

Փաստորեն ԵՊԲՀ աշխատակազմի պաշտոնյաները ունեն մեկ «սուրբ» պարտականություն։ Բոլոր լրատվամիջոցներին ահաբեկելու միջոցով անբիծ պահել նիկոլի նշանակած ռեկտորին։յս մասին  ֆեյսբուքյան իր  էջում գրառում է արել  Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր,«Պատիվ  ունեմ»  դաշինքի  պատգամավոր    Աննա Մկրտչյանը:

Սակայն, անհաջող այս փորձից հետո որոշեցին դիմել մի գրվածքի՝ բացառապես ներքին սպառման համար։ Գրվածք, որը վերջնականապես փարատում է կասկածները, որ ռեկտորի պաշտոնի համար շաատ հեռուն կգնա։
Դավաճան նիկոլի մի քանի թեզ, որոնք ռեկտորի գրվածքի հիմնքն են։
– Բա «նախկինու՞մ»։ Բա «նախկիննե՞րը»։ Դե ինչ ասես մի ռեկտորի ով 2004,2006 և 2008-ի հաղթանակած պետության և այսօրվա խղճուկ գոյատևման միջև տարբերություն չի տեսնում։
– Ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք համարի հիմարության վերարտադրությունը։ Ուրեմն Մոսկվայում թուրքին ասել է, թե պատերազմները հաղթանակով չեն ավարտվում։ Իրո՞ք։ Էդ տեքստը ասել եք մի ազգի ներկայացուցչի, ով իր հաղթանակից կուրացած մեր ազգային արժանապատվությունը զրոյի է հասցնում անդադար նորանոր զիջումները պարտադրելով։
– Գերիների մասին խոսել է գերիներին տանջամահ անող ռեժիմի ներկայացուցիչներին։ Ի՞նչ մարդասիրական քայլ։ Որևէ մեկի մոտ կասկած կա՞, որ թուրքի կողմից եկածները անում են ամեն ինչ մեր ժողովրդի դեմ ատելություն տարածելու համար։
Հիմա գերիների առողջության վերաբերյալ։ Ռեկտորի պաշտոնը Ձեզ շնորհած նիկոլը բաքվի դժոխքից ետ եկածներին կալանավորել է: Տեսե՞լ եք կալանավորված տղաների առողջական ու բարոյահոգեբանական վիճակը։ Թե այդ մեկը չի հրամայել նիկոլը։
Փաստորեն ռեկտորի գինը ոչ միայն Մոսկվայում թուրքին տեսնելն է, այլ բաքու գնալն ու նիկոլի ոպսապարկերի պես պնդելը, որ այնտեղ իրենց լավ են վերաբերում։
Այս անդրադարձը ունի բացարձակապես մեկ նպատակ։
Նման բաներն աչքաթող անել չի կարելի, որովհետև ինչպես արդեն ասել եմ դավաճան նիկոլի, պաշտոնի մեռած ռեկտորի մահացու թշնամին հետևողականությունն է։ Հետևողական ուշադրությունը սրանց արածի, ասածի և իրականության միջև պատճառահետևանքային կապի բացահայտումը։ Նմաններին մեր իրականությունից բացառելու գործուն հետևողականությունից նահանջել չի կարելի։
Հ.Գ. Դավաճանությունը շատ վատ բան է, ուրացող լինելը շատ վատ բան է, բայց ուտող ուրացող դավաճանն ուղղակի անտանելի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով