Բուհերում ընդունելության կարգը ուզում ենք փոխել․ ԿԳՄՍ նախարար

 

Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որի որոշ դրույթներ ՍԴ-ն հակասահամնադրական էր ճանաչել, խմբագրվել է և նոր տարբերակով ներկայացվել է արդեն Կառավարությանը, ԱԺ-ում հավանության արժանանալուց հետո օրենքը կդրվի շրջանառության մեջ: Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«2023-2024թթ-ին բուհերում ընդունելության կարգը ուզում ենք փոխել: Մինչ այժմ եղել է մեկ անգամ, նախատեսվող փոփոխությամբ, եթե տարբեր պատճառներով դիմորդը հաջող չի հանձնում քննությունը և հնարավորություն չի ունենում բուհ ընդունվել, այդ հնարավորությունը լինելու է հաջորդ տարի: Մենք ուզում ենք շրջանավարտներին լրացուցիչ հնարավորություն տալ, որպեսզի ավելի անկաշկանդ լինեն, և քննական սթրեսները նվազեն։ Ի վերջո, միասնական քննություն հանձնելն իրոք սթրես է, չմոռանանք, որ խոսքը գնում է դպրոցը նոր ավարտած շրջանավարտների մասին, նրանցից յուրաքանչյուրը չէ, որ կարող է այդ սթրեսը թեթև տանել»,- ասաց Դումանյանը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով