Բախվել են Honda CRV-ն, Ford Transit-ն ու ВАЗ 2121-ը. վերջինս գլխիվայր շրջվել է

 

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Այս  մասին  հայտնում է SHAMSHYAN.com-ը;

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը  13:20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «MG»  սուպերմարկետի դիմաց, բախվել են Միքայել Միրումյանի վարած ВАЗ 2121, Լյովա Հովհաննիսյանի վարած Honda CRV  և Թադևոս Մասումյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Niva-ն գլխիվայր շրջվել է: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով