Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

 

Դեկտեմբերի 24-ին, ժամը 13։57-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն և Վարդաշատ գյուղերի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 86-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ` Դ․ Դ․, ծնված 1994 թ․) և «Mercedes» (վարորդ` Ն․ Ա․, ծնված 1977 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ ՃՏՊ-ի հետևանքով վարորդները, «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Է․ Դ․-ն (ծնված 2000 թ․), Զ․ Դ․-ն (ծնված 1952 թ․) և «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ․ Հ․-ն (ծնված 1963 թ․) հոսպիտալացվել են Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ինչպես նաև տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

16 − 4 =