Բաքուն դիմել է Google-ին՝ պահանջելով հեռացնել Արցախի բնակավայրերի հայերեն անվանումները

 

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական դիվանագիտական ուղիներով դիմել է Google ընկերությանը՝ խնդրելով հրաժարվել Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների հայկական անվանումների օգտագործումից, ինչի մասին ասել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», ներկայում Google Maps հավելվածում Ադրբեջանի կողմից վերահսկվող արցախյան քաղաքների և շրջանների անունները նշված են ադրբեջաներեն և հայերեն լեզուներով։

«Ընկերության ղեկավարությանը նամակ է ուղարկվել, որում ներկայացված է Ադրբեջանի համապատասխան տարածքների պաշտոնական աշխարհագրական անվանումների ցանկը»,- ասել է Աբդուլաևան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով