Այս պահին առաջարկում եմ վեց թեզիս, որոնցից ոչ մեկը իմ հեղինակայինը չէ.Ռուբեն Մելիքյան

Կապիտուլյանտի երեկվա խայտառակագույն եթերը կարելի է համարել «նիկոլիզմի ամբողջական կատեխիզիսը»՝ հայերին դեռ ամիսներ առաջ մորթող թուրքերի նկատմամբ «սիրո ու համերաշխության» թեզիսով, բուհերը ապակուսակցականացնելու նպատակով քպ-ացելու տխմարագույն ու հակատրամաբանական թեզիսով, «բոլորն են մեղավոր, մի թեթև էլ ես եմ մեղավոր» անբարոյական թեզիսով և այլն։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Ի՞նչ պետք է դրան հակադրել։ Ոչ թե բարկություն ու գռմռոց, ոչ թե անեծք ու հայհոյանք (չնայած լիարժեք հասնում է), այլ հակադիր «կատեխիզիս», այսինքն՝ թեզիսների համակարգ, որը պետք է կործանի ու ջախջախի նիկոլիզմը՝ դրանով վարակված մարդկանց սրտերում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս պահին առաջարկում եմ վեց թեզիս, որոնցից ոչ մեկը իմ հեղինակայինը չէ։

1) Մեր ռեգիոնում կա մեկ հստակ «խաղի կանոն». այստեղ ապրելու իրավունք ունեն միայն ձի՛գ ազգերը։ Պետք է ընդունել այդ կանոնի գոյությունը և ղեկավարվել դրանով։

2) Ձիգ ազգ լինելու համար պետք է արմատապես վերանայել իշխանության ընկալումը – իշխանությունը պետք է «ոտքով-գլխով» պատասխանատու լինի իր խոստումների ու վարքագծի համար։ Իշխանությունը պետք է դադարի ընկալվել որպես «անձնական արտոնություն»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

3) Ձիգ ազգ դառնալու համար պետք է անկյունաքարային դառնա «էֆֆեկտիվության» գաղափարը։ Արարողը պետք է խրախուսվի, իսկ պարազիտը՝ խայտառակվի։

4) Ձիգ ազգ դառնալու համար պետք է անկյունաքարային դառնա «արդարության» գաղափարը։ Պետք է ձևակերպել արդարության բանաձևը ու ամենախիստ ձևով պահել բոլոր կարմիր գծերը։ Բանաձևը պետք է ձևակերպել մեր ինքնության ու ավանդույթի հաշվառմամբ։

5) Ձիգ ազգ դառնալու համար պետք է անկյունաքարային դառնա «համերաշխության» գաղափարը։ «Մերձավորին սիրելու» քրիստոնեական պատվիրանը պետք է «միս ու արյուն» ստանա։ «Իմ հայրենակցի խնդիրը իմ խնդիրն է» ազգային սկզբունքը պետք է «միս ու արյուն» ստանա։

6) Ձիգ ազգ դառնալու համար պետք է մեզ նվաստացման հասցնողների խմբակը պատժվի։ Ամենադաժան ու ամենաարդար ձևով։ Որ հետագայում էլ ո՛չ մի խմբակի մտքով չանցնի՝ նույնն անել»,- գրել է Մելիքյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով