Ախր Սովետի թիվը չի, և հիմա դժվար է տվյալները թաքցնել. պատգամավորը՝ Փաշինյանի փաստերի մասին

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյանն իր հայտնի «100 փաստ նոր Հայաստանի մասին» տրագիկոմիկ սերիալում հպարտանում էր Հայաստանում ստեղծված նոր աշխատատեղերի մասին։ Թե բա՝ երբեք, աննախադեպ, պատմական, ֆլան-ֆստան։ Նայում եմ Համաշխարհային բանկի տվյալները: Մեղմ ասած՝ իրար չեն համապատասխանում։ Փաստացի, գործազրկության մակարդակով աշխարհում առաջատար դիրքերի վրա ենք:

Բայց դե մեզ համար դա հո նորություն չէ։ ՄԽ համանախագահներից երկուսը չեն հաստատում, իսկ երրորդը հերքում է թավշյա վարչապետի խոսքերը։Ախր էս անտերը Սովետի թիվը չի, հիմա շատ դժվար է տեղեկությունները թաքցնել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով