Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 02:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ թիվ 32/7 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 31-ամյա Գեղամ Պետրոսյանի վարած Toyota մակնիշի և 25-ամյա Աշոտ Պետրոսյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 47-ամյա Ն. Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Բախման հետևանքով Ford-ն էլ մասամբ հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշի վրա: