Ավտովթար Արմավիրի մարզում. էջմիածնում բախվել են Opel-ն ու ВАЗ 21012-ը. 2 վիրավորներից մեկը անչափահաս է

Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս  մասին հայտնում է  shamshyan.com-ը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 23:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մ. Խորենացի և Ալավերդյան փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 39-ամյա Կարեն Խ.-ի վարած Opel մակնիշի  և 43-ամյա Արկադի Գ.-ի վարած ВАЗ 21012 մակնիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արկադի Գ.-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 15-ամյա Ապավեն Գ.-ն և 22-ամյա Արտաշ Ա.-ն տեղափոխվել են  «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով