Արտակարգ դեպք Էջմիածնում. վրաերթի են ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի

Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս  մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

 

Ժամը 21:00-ի սահմաններում, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ, գանգուղեղային տրամվա՝ հարցականով, ծոծորակի շրջանի գեմատոմա, ծնկի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի գլխավորությամբ:

 

Մինչ հիվանդանոցում պարզվում էին դեպքի հանգամանքները, Ճանապարհային  ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը տեղեկություններ է ստանում, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել վրաերթի ենթարկվելու հետևանքով: Ու արդեն՝ համագործակցելով ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ, պարզում են, որ վրաերթը տեղի ունեցել Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում:

 

Կասկածյալ Սուրիկ Ա.-ն ենթարկվում է սթափության փորձաքննության, պարզվում է, որ նա եղել է ոչ սթափ, և նա ասել է. «Աշխատանքից հոգնած եկել եմ, ասի մի երկու բաժակ խմեմ, քնեմ: Դրա համար էլ խմած եմ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

seventeen − thirteen =