Արտակարգ դեպք՝ Երևանում. 30-ամյա երիտասարդը Իտալիայի դեսպանատան ճաղավանդակի վրայով անցել ու մտել է դեսպանատան տարածք

 

shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում; Երիտասարդ տղան, բարձրանալով Երևանում գործող Իտալիայի դեսպանատան ճաղավանդակի վրա, մտել է դեսպանատան տարածք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան տեղում բռնել են դեսպանատան անվտանգության աշխատակիցները, ապա ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները նրան տեղափոխել են ոստիկանության Կենտրանական բաժին։

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեսպանատուն ներխուժած քաղաքացին Երևանի բնակիչ՝ 30-ամյա Միքայել Գ-ն է։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին` shamshyan.com-ի   տեսանյութում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով