Դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ տեղեկություններ են ստացել, որ Դավիթաշեն 3-րդ թաղամասի 21 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, և վիճաբանողներից մեկի մոտ ատրճանակ կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են պարեկները՝ Ա. Գասպարյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Դավիթաշենի բաժանմունքի ոստիկանները հայտնաբերել են մի քաղաքացու, ում տաբատի վրա կա արնանման հետքեր, իսկ բաժանմունքի պետի գլխավորությամբ դեպքի որոշ հանգամանքներ պարզվել է. նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին կռվի մասնակիցների ինքնությունները չենք հայտնում։