Արտահերթ չի լինի, նոր թեկնածուներ են հայտնվել .«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայկ Մարությանին Երեւանի քաղաքապետի պաշտոնից «տուն ճանապարհելով»՝ իշխանությունները, ըստ լուրերի, չեն բավարարվելու․ կուլիսներում խոսում են, որ հաջորդ քայլը քրեական գործ հարուցելն է, եթե պետք լինի, անգամ կկալանավորեն նրան։ Չնայած նա իր ելույթում «խնայեց» Փաշինյանին եւ շատ փաստեր չհրապարակեց` զուտ քրեական հետապնդումից խուսափելու համար: Բայց Մարությանն այս պահին հեղափոխական իշխանության ամենառեյտինգային պաշտոնյան է, եւ Փաշինյանին լուրեր են հասել, որ նա թիմ է հավաքում` հաջորդ ընտրություններին մասնակցելու համար, դրա համար էլ պաշտոնանկության գործընթացն արագացրին, որ մինչեւ հաջորդ ընտրությունները հասցնեն Մարությանին ամբողջությամբ դարձնել «սեւ», եւ նա առաջադրվելու շանս չունենա։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ վերաբերում է հաջորդ ընտրություններին, ապա իշխանականները վստահ են, որ դրանք չեն լինելու արտահերթ, գնալու են հերթական ընտրությունների՝ մոտ 2 տարի պաշտոնավարելու է Հրաչյա Սարգսյանը: Ի դեպ, ՔՊ-ում խոսում են, որ քաղաքապետի պաշտոնում Խաչատուր Սուքիասյանի առաջադրման թեման փակված է: Այժմ նոր թեկնածություններ են քննարկվում: Թիմում վարկածներ ունեն, որ հնարավոր է Փաշինյանի ընտրությունը կանգնի Տիգրան Ավինյանի կամ Վիկտոր Մնացականյանի վրա»։

 

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով