Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 14 նոր դեպք

 

Արցախում դեկտեմբերի 25-ին կատարվել է 113 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք է գրանցվել: Ինչպես տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 68 վարակակիր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 27-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով