Արցախի 75 տոկոսը հանձնել ես դուԴու ո՞վ ես Կոմանդոսի անունը տաս.Շարմազանով

 

Արցախի 75 տոկոսը հանձնել ես դու։ Նման գրառում է արել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Շուշին, Հադրութը, Քարվաճառը, ձեր «հայրենի Ակնան» եւ եւս 100-ից ավել բնակավայրեր «տվել» ես դու։
Հազարավոր տղերքի կյանքեր քո խղճին է։

Սյունիք թշնամու մուտքի «կանաչ լույս» վառել ես դու։
Արցախ վախենում ես մեկնել դու։

Շուշին ու Հադրութը օկուպացված չես համարում դու։
Մեր պետական ինքնիշխանությունը հանուն աթոռիդ պահպանման «վաճառքի» հանել ես դու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսքանից հետո միայն երկու հոգի են հրաժարվում քեզ պարտության պատճառ համարել՝ մեկը դու ես,իսկ մյուսը՝ «կառուցողական» գործընկեր ալիեւը,ով ասում է թե իբր ոչ թե քեզ է հաղթել,այլ Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։

Իսկ ինչու՞ դու եւ ալիեւը նույն բաներն եք խոսում ու անում արդեն տարիներ շարունակ դժվար չէ գուշակել,կապիտուլյանտ։

Հ.Գ. Դու ո՞վ ես Արկադի Տեր-Թադեւոսյանի /Կոմանդոսի/ անունը տաս։
Նա Շուշին ազատագրելու խորհրդանիշ է,իսկ դու՝հանձնելու։

Քեզ ավելի «կսազի»տալ Էրատոյի,Վեստ Սարգսի ու Մելիք Շահնազարի անունները»,-գրել է Շարմազանովը:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով