Արարատի մարզում վիճաբանությունն ավարտվել է ավտովթարով, ապա՝ կրակոցով․ կան վիրավորներ

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։Այս  մասին  տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Ժամը 17։15-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ և «գանգուղային տրավմա, գլխի գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանները պարզել են՝ վիրավորներն են՝ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչներ, 47-ամյա Ռուստամ Խ-ն և 28-ամյա Դավիթ Ղ-ն։ Ժամը 16։30-ի սահմաններում Այգեզարդ գյուղի Շահումյան փողոցում հայհոյանքներ տալու պատճառով նույն գյուղի բնակիչ՝ 33-ամյա Խոդեդա Ա-ն վիճաբանել է Ռուստամ Խ-ի հետ, որից հետո հեռանալով վճաբանության վայրից՝ Ռուստամ Խ-ն իր վարած ռուսական համարանիշներով ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենայով նույն գյուղի Պուշկին-Կոստան փողոցների խաչմերուկում բախվել է Խոդեդա Ա-ի եղբայր՝ նույն գյուղի բնակիչ, 25-ամյա Արթուր Ա-ի վարած ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենային, որից հետո վիճաբանություն է սկսվել, ապա ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց։

Այդ ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, Ռուստամ Խ-ն իր մոտ եղած որսորդական հրացանը ուղղել է Արթուր Ա-ի ուղղությամբ, սակայն վերջինս ձեռքով իրենից շեղել է հրացանը ու այդ ժամանակ Ռուստամ Խ-ն կրակոց է արձակել, որից հետո Արթուր Ա-ն խլել է հրացանը և խզակոթով հարվածել Ռուստամ Խ-ի գլխին։

Արարատի մարզի ոստիկանները հայտնաբերել ու ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել Արթուր Ա-ին և Խոդեդա Ա-ին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով